Կոտրել են «Գրանդ Քենդի» պոնչիկանոցի պատուհանն ու մի քանի արկղ քաղցրավենիք գողացել

- in Սոցիալական

Հունիս 30-ին գողություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Երեւանի բնակիչ Սերգեյ Գազազյանը եւ հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող, Մաշտոցի պողոտա 54 հասցեում գործող, ժողովրդին հայտնի պոնչիկանոցի պատուհանի ապակին եւ մտել ներս ու այնտեղից հափշտակել մի քանի արկղ տարբեր տեսակի քաղցրավենիք:

Պոնչիկանոց են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ս. Գազազյանը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոցի տնօրենն է: