Hashvark

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալների՝ այս տարվա մայիսին 2018-ի նույն ամսվա համեմատ արձանագրվել է ապրանքների արտահանման 11.7% աճ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ որոշ ապրանքային խմբերի արտահանումն աճել է երկնիշ ցուցանիշներով ինչպես մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, այնպես էլ 2019-ի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Արտահանման կառուցվածքում  այս ամիս ևս նկատվել է աճի մեծ ներուժ ունեցող ոչ ավանդական ապրանքների արտահանման դրական դինամիկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...