Հայտնաբերվել է Երեւանում սպանված «օրենքով գող»-ին հիվանդանոց տեղափոխած ավտոմեքենան՝ արյան հետքերով

- in Իրավունք
avtoner

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված «օրենքով գող», 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:

Կայքի փոխանցմամբ, նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ տարածք:

Հիշեցնենք,  հուլիսի 2-ին Երևանում սպանվել էր «օրենքով գող»: Ժամը 23։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Jeep մակինշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանվածը քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկն էր կամ Անդո Խրոմոյը:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:

ՔԿ-ի փոխանցմամբ, եղել էր 4 կրակոց, այդ թվում՝ դեմքի շրջանում: