Հարավային Կորեայի օդուժը նախազգուշական կրակոցներ է արձակել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ

- in Միջազգային
Inqnatir

Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակոցներ են արձակել այսօր երկրի օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ:

Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։

Մի չինական ռազմական օդանավ ևս խախտել է Հարավային Կորեայի օդային սահմանը, հայտնում է Ազատությունը։

«Յոնհաբ» լրատվական գործակալությունը, հղում անելով ռազմական պաշտոնյաներին, հաղորդում է, որ հարավկորեական օդուժի F-15 և F-16 կործանիչները օդ են բարձրացել ռուսական ռազմական օդանավի կողմից Հարավային Կորեայի օդային սահմանը հատելուց հետո։ Քիչ անց ռուսական և չինական օդանավերը հեռացել են։