Հրայր Թովմասյանը հրաժարվել է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Hrayr Tovmasyan

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը այսօր «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հրաժարվեց մեկնաբանել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները:

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», – հայտարարեց Թովմասյանը «Ազատության» հետ զրույցում՝ ընդգծելով․ – «Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը»:

Հարցին՝ իսկ հրաժարականի մասին քննարկումներ կա՞ն, Սահմանադրական դատարանի նախագահը հակադարձեց․ – «Իսկ էնտեղ էդպիսի բան ա՞ եղել»:

Հայաստանի վարչապետը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ծավալուն անդրադարձ կատարեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, մասնավորապես, որ «Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը», և ՍԴ-ն «այս սեփականաշնորհված բուդկայի կարգավիճակից պետք ա դուրս գա»: