Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Hrayr Tovmasyan

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, և ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Սահմանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք հայտարարության տեսքով»,- ասաց Թովմասյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Թովմասյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, և եթե խնդիր չի տեսնում, ապա լուծման մասին չի կարող խոսել:

Իսկ թե ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, Թովմասյանը պատասխանեց. «Աշխատում ենք հանգիստ, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»:

«Հրայր Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է, թե՝ անդամ» հարցին ի պատասխան նա ասաց՝ ՍԴ նախագահ է:

Թովմասյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Վերջինս ասաց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ աշխատում է հանգիստ, գործեր են մակագրում.  «Քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում, այսպես»։

Ի պատասխան հարցին՝ կա՞ տարբերություն ՍԴ դատավոր թե անդամ, Հրայր Թովմասյանն ասաց. «Չկա տարբերություն, բայց դա ևս մի օր կարող է դառնալ ՍԴ քննության առարկա։ Իսկ ՍԴ դատավորը պարտավոր է նախնական հրապարակային կարծիք չարտահայտել բոլոր այն ակտերի վերաբերյալ, որոնք կարող են դառնալ քննարկման առարկա»։