axjik

Բլոգերին, որի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի վարձու բնակարանում՝ ճամպրուկի մեջ, խանդի պատճառով կարող է սպանած լինել նրա զուգընկերը։ Սպանությունից անմիջապես հետո կասկածյալը Եվրոպա է մեկնել։

Նշվում է, որ Մոսկվայի իր վարձու բնակարանը 24-ամյա Եկատերինան օգտագործել է որպես երկրպագուների հետ հանդիպման վայր։ Նա նաև զուգընկեր է ունեցել, որ ամեն ինչով ապահովել է աղջկան։

Պարբերականի տվյալներով՝ Եկատերինան վերջերս հարաբերություններ է սկսել իրենց զգալիորեն մեծ տղամարդու հետ, որի ասել է, թե վերջ է տվել նախկին սիրեցյալի հետ հարաբերություններին։

Ենթադրվում է, որ այդ երկուսից բացի Եկատերինան հարաբերություններ է ունեցել նաև այլ տղամարդկանց հետ։ Նրա լուսանկարները գտել են էսկորտ կայքերում։

Խաբված զուգընկերն, ամենայն հավանականությամբ, իմանալով այդ մասին՝ որոշել է վրեժխնդիր լինել։

VR Bangers ընկերությունը հայտարարել է ծրագրի թողարկման մասին, որը թույլ կտա մարդկանց տեսագրել զուգընկերոջ հետ սեքսը վիրտուալ իրականությունում՝ ապագայում ունենալու համար։ Այս մասին հաղորդում է The Next Web-ը։

Ծրագիրը կոչվում է «Ժամանակի պարկուճ», և այն թույլ է տալիս պահպանել «սինխրոնիզացված սեքսուալ փորձը»՝ տարեց հասակում վերարտադրության համար։

Նշվում է, որ ծրագրի միջոցով կարելի է 6K լայնությամբ տեսագրություն անել, ինչպես նաև բազմալիքային ձևաչափով փոխանցել բոլոր հոտերը և տակտիլային զգացողությունները։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի արևելյան հատվածում անոմալ եղանակի պատճառով կինը մերկացել է։ Տեսագրությունը հրապարակվել է Twitter-ում։

Տեսագրությունում երևում է՝ ինչպես է կինն անցնում փողոցը և բղավում առջևից ընթացող տղամարդու վրա։ «Այդպիսի բան կարելի է տեսնել միայն Լոնդոնի արևելքում»,-ասվում է մակագրությունում։

Օգտատերերն ըմբռնումով են մոտեցել կնոջ վարքին, ով փրկվում է տապից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...