Մարդուն ոչ թե պետք է ձուկ տալ, այլ պետք է սովորեցնել ձուկ բռնել

- in Պաշտոնական

Լոռու մարզում «ՍՄԱՐԹամեջ» միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ներկաների հարցերին: Նա անդրադարձավ հարցին, թե ինչո՞վ է տաբերվում կոռումպացված պաշտոնյան չկոռումպացված պաշտոնյայից:

Մի պարզ բանով, չկոռուպացված պաշտոնյան ունի շատ ուժեղ արգելակներ, այդ արգելակներն արժեքներն են: Իսկ կոռուպացվված պաշտոնյայի տոռմուզի կալոդկեքը մաշած են,- ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ հարցին, որ մարդիկ պետք է աշխատանքի շնորհիվ հասեն 
բարեկեցության:

Մարդուն ոչ թե պետք է ձուկ տալ, այլ պետք է սովորեցնել ձուկ բռնել: Սա է քաղաքացու տարբերությունը: Բայց այսօր Հայաստանում շատերը հեղափոխությունն ընկալել են ուրիշ կերպ, որ եթե նախկինում Նոր տարվան իրենց երկու շիշ լիմոնդ էինք տալիս, հիմա պետք է տան 4 շիշ: Բայց մենք ասում ենք՝ ոչ, մենք ուզում ենք, որ մարդը արժանապատիվ աշխատանքով վաստակի իր լիմոնադը, հլա մի լիմոնադ էլ ինքը պետբյուջե որպես հարկ վճարի»,- ասաց վարչապետը: