Մեզ ինչպիսի խաղաղություն է պետք

- in Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Շնորհավորելով ու ուղերձ հղելով շրջանավարտներին՝ վարչապետն ասաց, որ ուզում է  խոսել խաղաղության խնդրի մասին:

«Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է: Եվ խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն են, մեր բանակը: Բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր են այնպիսի Զինված ուժեր, այնպիսի պետություն ու հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը, ՀՀ, նրա ժողովրդի, Զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս, անկախ նրանից, ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորն ենք: Մեզնից յուրաքնաչյուրը պետք է ծառայի այդ առաքելությանը»,- ասաց նա:

Կարծում եմ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք եւ պարոնայք սպաներ» արտահայտությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:

«Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաեւ «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը:

Ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես եւ կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչեւ արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչեւ պետական կառավարում»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...