ՄԻԵԴ դիմելու ՍԴ որոշումը միաձայն չի ընդունվել. Ովքեր են եղել կողմ և ովքեր՝ դեմ

- in Մամուլ
Robert Qocharyan

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քոչարյանի բողոքի քննությունը ՍԴ-ում կասեցնելու և Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ ՍԴ որոշումը միաձայն չի կայացվել:

Թեև Ալվինա Գյուլումյանը «Ժամանակ»-ին ասել է, որ ՍԴ այս որոշմանը կողմ են եղել ՍԴ բոլոր անդամները, սակայն մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Արման Դիլանյանը դեմ է եղել, իսկ Վահե Գրիգորյանն առհասարակ չի մասնակցել նիստին:

Ալվինա Գյուլումյանը թերևս բոլոր անդամներ ասելով՝ նկատի ուներ ՍԴ 7 անդամներին»։