Մոսկվա գետում Իսպանիայից ուղարկված նամակով շիշ են գտել – Լուսանկար

- in Միջազգային

Մեծ Բրիտանիայից ընտանիքը Իսպանիայում հանգստանալու ժամանակ հաղորդագրությամբ շիշ է նետել ծովը։ Ինչպես հայտնում է The Weston & Somerset Mercury-ն՝ նամակը երկար ճանապարհ է անցել ջրում և հայտնվել Մոսկվա գետում։

Մայիսին 4-ամյա Թեյլոր Փաուելը հոր՝ Ռիթչիի հետ հանգստանալիս է եղել Բարսելոնայից ոչ հեռու գտնվող Սանտա Սուսաննա քաղաքում։ Ընթրիքներից մեկից հետո նրանք որոշել են նամակով շիշ գցել ծովը։ Տղամարդը փոքր-ինչ ձևավորել է շիշը, մինչ Թեյլորը գրում էր հաղորդագրությունը։

«Բարև, ես Թեյլոր Փաուելն եմ՝ 4 տարեկան։ Ես հանգստանում եմ հորս հետ Իսպանիայում։ Եթե դուք գտել եք այս նամակը, ապա պատասխան նամակ ուղարկեք ձեր երկրի լուսանկարով և ձեր անվամբ»։ Հաղորդագրության վերջում փոքրիկ բրիտանուհին գրել է հոր հեռախոսահամարը։

Image result for В Москве-реке нашли бутылку с посланием из Испании

Հունիսի 7-ին Ռիթչին WhatsApp-ով հաղորդագրություն է ստացել Մոսկվայում ապրող մի անծանոթից, ով ասել է, ր գտել է նամակը։

«Սկզբում ես չհավատացի։ Ես խնդրեցի որևէ ապացույց ուղարկել։ Պարզվել է, որ նամակն իրոք Մոսկվայում է։ Ես ասացի Թեյլորին և նա այնպես ուրախացավ։ Նրա դեմքը նույն պահին փայլեց ժպիտով և հպարտությամբ։

Նամակին պատասխանել են Մոսկվայի բնակիչներ Սաշան և Ալեքսը։

«Բարև Թեյլոր։ Մենք գտել ենք նամակը Մոսկվա գետում (դա Ռուսաստանում է)։ Հույս ունենք, որ դու հոյակապ հանգիստ ես անցկացրել Իսպանիայում։ Սիրով՝ Մոսկվայից»։