Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Nordwind Airlines  ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի օդանավը ընդհատել է թռիչքը ծխի ահազանգի միանալու պատճառով:

ՌԴ ԱԻՆ-ի տվյալով, ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Թռիչքը դադարեցվել է, ուղեւորներին տարհանել են: Տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդանոց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...