Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է Լոռու մարզում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպված «ՍՄԱՐԹամեջ» միջոցառումը: ՔՈԱՖ-ի հիմանդիրը սփյուռքահայ Կարո Արմեն  է:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին ու սփյուռքահայերի մասնակցությանը դրանց:

«Երեկ ես մի հանդիպում ունեի կրկին սփյուռքի մեր նշանավոր գործիչներից մեկի հետ: Խոսք գնաց հեղափոխության մասին, և ես ասում էի, որ պատմագիտության մեջ ընդունված է ասել, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր տնտեսական հենքը: Եվ ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել, վերջերս արձանագրել եմ, որ մեր հեղափոխությունը նույնպես ունեցել է իր տնտեսական հենքը, որովհետև իրականում ՀՀ-ում հեղափոխությունն սկսել է շատ ավելի վաղ, քան այն տեղի է ունեցել: Իհարկե, քաղաքական մակարդակում մեր քաղաքական գործունեությամբ մենք սկսել ենք քաղաքական գործընթացները, բայց իրականում Հայաստանի խորքում տեղի են ունեցել պրոցեսներ, որոնք շատերի համար կամ աննկատ եղել, կամ չեն ընկալվել որպես հեղափոխական: Եվ դրանք ստեղծել են հեղափոխության տնտեսական հիմքը»,-ա սաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տնտեսական հիմքն այն մարդիկ են, ովքեր գիտության, կրթության, բիզնեսի ոլորտներում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգրախիկ կոռումպացված տրամաբանության շրջանակից: «Հարց կծագի՝ իսկ ինչո՞ւ նախկիոնւմ այս կղզյակները չեն ճնշվել ու ոչնչացվել, որովհետև նրանք մտածել են ուրիշ մտածողության հարթության մեջ, և օլիգարխին հետաքրքիր չեն եղել այդպիսի մանր բաները, նրանց հետաքրքիր է եղել միայն ումից ինչ կարող են խլել: Եվ ահա այս իրականության մեջ ստեղծվել է նոր իրականություն, որը ներսից է պայթեցրել այդ հին իրականությունը: Եվ դրա հեղինակը ՀՀ քաղաքացին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում տեղի են ունենում նախաձեռնություններ, և ամենակարևոր նախաձեռնությունը, որը հեղափոխական նշանակություն է ունեցել Հայաստանում, Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է Հայաստանում անելիքի վերաբերյալ, երբ որ իքս պահից մարդիկ հասկացան, որ չպետք է ուղղակի ուտելիք, գումար, շոր ու կոշիկ տալ Հայաստանի բնակիչներին:

Եկավ մի պահ, երբ Սփյուռքի ընկալումը փոխվեց: Նրանք եկան եզրակացության, որ զուտ բարեգործական տարամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանությամբ, որ պետք է Հայաստանում իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կօգնեն մարդկանց: Հին բանաձևն էր՝ օգնել մարդկանց, որ նրանք վերապրեն դժվարությունը: Նոր բանաձևը հետևյալն է՝ օգնել մարդկանց, որ հավատան իրենք իրենց: Սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բանաձևը: Ինչո՞վ են տարբերվում նախորդ շրջանները 2018 թվականի գարնանից, որն էր այն բանաձևը, որը փոխվեց: Բանաձևը շատ պարզ էր՝ նախկինում մարդիկ հավատում էին  քաղաքական առաջնորդներին,  հույս էին կապում քաղաքական առաջնորդների հետ, 2018 թվականին մարդիկ հավատացին իրենք իրենց: Ոչ թե մարդկանց, որոնք կանգնած էի հարթակում, այլ իրենք իրենց, և այդ պրոցեսը սկսել էր շատ վաղուց: Այսպիսի կենտրոնները և ընդհանրապես հեղափոխությունը մեր երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը բառիս բուն իմաստով: Եվ այսպիսի նախագծերի գաղափարական իմաստը հենց դա է՝ օգնել բոլորին, որ հավատան, որ իրենք կարող են փոխել աշխարհը և իմանան, որ աշխարհը փոխելուց առաջ պետք է փոխեն իրենց անմիջական շրջապաատն ու միջավայրը, իրենք իրենց: Եվ կառավարությա դերը հենց դրանում է, որպեսզի կարողանա օգնի մարդկանց, ստեղծի ենթակառուցվածքներ, որ մարդիկ հավատան իրենք իրենց: Հեղափոխությունը սա է, երբ 50 տարեկան մարդը կարող է երեխայի հետ գալ մի սենյակում նստել ու ինչ-որ բան սովորել: Հեղափոխությունը դա է, եթե մեզանից յուրաքանչյուրը ամեն օր մի նոր բան չի սովորում, ինքը կորցնում է  ժամանակը, փորում է մեր բոլորիս և առաջին հերթին իր հուսահատության փոսը: Այո, մենք դուրս ենք եկել այդ հուսահատության փոսից, բայց մենք դեռ քայլում ենք հույսի կածաններով, և մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին,- հայտարարեց վարչապետը:

Ըստ նրա՝ այսօր շատ հստակ է, թե ինչ պետք է անել դրա համար՝ Հայաստանը ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի: Սա է այն ճանապարհը, որով մենք պետք է փոխենք մեր կյանքը: Իսկ սրա համար, ըստ Փաշինյանի, պետք է ոչ միայն արդյունաբերության զարգացմանը, սարքաշինությանը, բարձր տեխնոլոգիաների արտադրությանը, սպասարկման, բանկային և տուրիզմի ոլորտներին  աջակցող ծրագրեր իրականացնել, այլ նաև պետք է զուգահեռ և նույնքան արագ գալ ու հասնել այսպիսի կենտրոնների ստեղծմանը: Ըստ նրա՝ մենք առաջին հերթին պետք է պատրաստենք մեր երեխաներին՝ այսպիսի հզոր արդյունաբերական երկիր ստեղծելու համար:

Շատ է խոսվում Հայաստանում դեմոգրաֆիական խնդիրների մասին: Մենք այս հարցը քննարկում ենք, տարբեր փորձագետների կարծիք ենք լսում, միջազգային փորձագետներ են գալիս ու մեզ ասում, թե ինչ պետք է անել, որ Հայաստանի բնակչությունը ոչ թե նվազի, այլ ավելանա: Մինչդեռ մենք պետք է ընդամենը նայենք մեր պատմությանը՝ ի՞նչ պայմաններում է եղել, որ Հայաստանում բնակչության թիվը կրկնապատկվել է: Դա եղել է մի միջավայրում, երբ Հայաստանում զարգացել է արդյունաբերությունը, երբ որ Հայաստանը դարձել է ինդուստրիալ երկիր: Այո, դա եղել է ԽՍՀՄ ժամանակներում, բայց այդ արդյունաբերության զարգացման հեղինակները եղել են մեր հայրերը, մեր պապերը, և Հայաստանում է արդյունաբերությունը զարգացել,- հավելեց նա: Հաջորդ փուլն, ըստ նրա, Հայաստանի արդյունաբերացման փուլն է, և համոզված է, որ Սփյուռքն այս փուլում նույնպես լինելու է նույքան ակտիվ, ինչպես նախկինում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...