Նոր ավտոբուս Երեւանում – Լուսանկար

- in Հասարակություն

Երեւանի Ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառումով ներկայացրել է նոր ավտոբուսի լուսանկար եւ տեղեկություն, որ այն փորձնական նպատակով հուլիսի 12-ին դուրս է գալու երթուղի:

Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն: Ինչպես հայտնի է, դեռեւս նախորդ իշխանությունից մշակվում էր Երեւանի տրանսպորտային ամբողջապես նոր ցանցի ներդրման ծրագիր: Հեղափոխությունից հետո քաղաքային նոր իշխանությունը շարունակեց այն, սակայն հայտնելով, որ կա դրա էական փոփոխությունների անհրաժեշտություն: Ներկայումս քաղաքապետարանը հայտարարում է, որ նոր տրանսպորտային ցանցը ամբողջությամբ հնարավոր կլինի ներդնել 2-3 տարվա ընթացքում: Երեւանի նոր իշխանությունը հայտարարել է նաեւ դեպի Աջափնյակ մետրոյի նոր կայարանի եւ դեպի Նոր Նորք ճոպանուղու մասին: