Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում նավասանդուղքը վնասել է Նորդվինդ ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը պետք է Երևան ուղևորվեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ սպասարկող ընկերությունը վնասել է ինքնաթիռը, և ուղևորները Երևան կճանապարհվեն այլ ինքնաթիռով:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ևս մեկ միջադեպ էր գրանցվել Շերեմետևոյից Երևան ուղևորվող Նորդվինդ ընկերության ինքնաթիռի հետ: Ինքնաթիռի սրահ ծուխ լցվելու պատճառով մի քանի հոգի հոսպիատալացվել էին:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...