Նոր պատկեր՝ Սևանա լճից – Լուսանկար

- in Հասարակություն
Sevan

ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

«Փոքր Սևան 19.07.2019թ., ժամը 07:26:04 դրությամբ..», – գրում է Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Ղազարյանը, անդրադառնալով լճում առկա սպիտակ երանգին, գրել է, որ սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված: Լճում ջրիմուռների/ցիանոբակտերիաների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում, արդյունքում քայքավելով՝ «յուրացվելու» են լճի կողմից:

Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռները ծաղկման բուռն շրջանից հետո չեն թողնում լիճը, կուտակվում են ջրի հատակում ու վերածվում օրգանական նյութի, ինչը նպաստում է լճի ճահճացմանը: