Georgia

Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով երեկ կրկին հավաքվել էին:

Հավաքի կազմակերպիչներն ասել են, որ երեկ հարթակը հիմնականում արվեստի գործիչների համար էր, քանի որ նրանք ցանկանում են կիրակին «թեթև» լինի, շատ արվեստագետներ ու քիչ քաղաքական գործիչներ, հայտնում է ALiq-ը:

Ակցիայի ակտիվիստները խոստացել են, որ երկուշաբթի էլ նույն էներգիայով ու նույն պահանջով շարունակելու են բողոքի ակցիաները՝ մինչև հասնեն Գախարիայի հրաժարականին:

Նշենք, որ օրեր առաջ ակցիայի շրջանակներում հացադուլ հայտարարած 5 ուսանողներն ասել են, թե շարունակելու են հացադուլը: Նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...