Hotel Ukraine. Kiev, Ukraine

Ուկրաինայում շարունակվում է հուլիսի 21-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը:

Ձայների 35.51%-ի հաշվարկից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին է քվեարկել 42.19%-ը: Վիկտոր Մեդվեդչուկի ռուսամետ«Ընդդիմադիր պլատֆորմ-հանուն կյանքի» կուսակցությունը ստացել է 12.75%, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» ուժը ունի 8.71%: 5%-ի շեմը հաղթահարում են նաև նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Հայրենիք» կուսակցությունը՝ 8.71% և հանրահայտ երգիչ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը՝ 6.39%:
Ըստ նախնական արդյունքների՝ «Ժողովրդի ծառան» 121 մանդատ կստանա համամասնական ցուցակով, ևս 106-ը՝ մեծամասնական կարգով: Այս թիվը բավարար է, որ Զելենսկու կուսակցությունն առանց այլ ուժերի հետ կոալիցիայի կառավարություն ձևավորի:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...