Georgia

Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցհարցում է անցկացրել Վրաստանում պարզելու քաղաքական ուժերի հանդեպ վերաբերմունքը բնակչության շրջանում: Հարցումն անցկացվել է նախքան հունիսի 20-21-ի իրադարձությունները:

Մարդկանց հարց են տվել, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային այս կիրակի:
Առաջին տեղը 26%-ով զբաղեցրել է իշխող Վրացական երազանքը 26%-ով: Ընդդիմադիր Միացյալ ազգային շարժմանը պատրաստ է ձայն տալ 22%-ը, իսկ Եվրոպական Վրաստանին՝ 7%-ը:
5-ական տոկոս են ստացել Հայրենասերների դաշինքը և Լեյբորիստական կուսակցությունը: Մյուս կուսակցությունների օգտին պատրաստ է քվեարկել 2%-ից ոչ ավելին:

Հարցվածքների 22%-ը չի կողմնորոշվել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...