Կլասիկ պատգամավորը լայվ մտնելուց առաջ կարող էր զանգել. Տաթևիկ Ռևազյանը պատասխանել է Էդմոն Մարուքյանին

- in Կեղտոտ լվացք
Edmon Marukyan

Հուլիսի 8-ից, երբ Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է, Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթների քանակն էապես աճել է: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց  Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, բյուրոկրատիա չլիներ, որ հուլիսի 8-ից չվերթները կարողանային իրականացնել Հայաստանից: Այդ պրոակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ ընդհանրապես ուշացումներ չեն եղել, ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացել»,- ասաց նա:

Ըստ Ռևազյանի՝ այդ ուղղությամբ բոլոր փոխադրողներն իրականում շատացրել են չվերթները: Միայն «Արմենիա» ավիաընկերությունը շաբաթական 14 չվերթ է իրականացնելու Մոսկվայի ուղղությամբ: Միաժամանակ, ռուսական ավիաընկերություններն են ավելացրել չվերթների քանկը և ոչ միայն Մոսկվայի ուղղությամբ, նաև այլ քաղաքաների: «Պոբեդա» ընկերությունն էլ է ավելացրել չվերթների քանկը, Բաթումիի ուղղությունն է բացվել:

«Դրա համար ես շատ կուզեի, որ մեր կլասիկ պատգամավորը, որ մտնում ա լայվ, մինչև լայվ մտնելը մի հատ զանգեր մեզ: Երբ ինքը լայվ մտավ, էդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում և կարայիք իրեն տեղեկացնել, թե ինչ քայլեր էինք անելու ու ինչ արդյունքի դա կբերեր»,- ասաց Ռևազյանը՝ նկատի ունենալով պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments