Հայկական ԶԼՄ-ներում հասկանալի պատճառով մեծ արձագանք է ստացել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի թուրք պապի հուզիչ պատմությունը:

Ալի Քեմալը՝ Ջոնսոնի պապը (1867-1922) կենսագրության մի քանի կարեւոր դրվագներ, որոնք կհետաքրքրեն հայ ընթերցողներին լրագրող էր եւ քաղաքական գործիչ, եղել է Օսմանյան Թուրքիայի վերջին ՆԳ նախարարը։

Նա է արձակել  1915-ի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ձերբակալման որոշումը։

1919 թվականին Ալի Քեմալը «Սաբահ» թերթում Հայոց ցեղասպանության հետ կապված գրել է. «4 կամ 5 տարի առաջ կատարվեց պատմության մեջ նախադեպը չունեցող հանցանք, մի ոճիր, որը սարսափ հարուցեց ամբողջ աշխարհում։ Արդեն բացահայտվել է, որ իրականում այդ ողբերգությունը ծրագրված է եղել Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի ընդունված որոշումների հիման վրա»։

Աթաթուրքի հաղթանակից հետո նա ձերբակալվել է Ստամբուլում եւ սպանվել։

Աթաթուրքի եւ երիտթուրքերի դեմ թշնամական վերաբերմունքի եւ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու նախաձեռնության համար նրան «դավաճան» էին անվանում եւ կոչում հայկական անունով՝ Արթին Քեմալ, տեղեկացնում են ԶԼՄ-ները։

Ահա այսպիսի պատմություն: Փաստացի, Ջոնսոնի պապը ճանաչել է հայերի ցեղասպանությունը, որի համար էլ նրա հետ դաժանաբար են վերաբերվել: Հիմա, հարյուր տարի անց, Բորիս Ջոնսոնը հնարավորություն է ստացել վերականգնել պատմական արդարությունը թե քաղաքական, թե անձնական կտրվածքով. դրա համար Մեծ Բրիտանիան պետք է ճանաչի պատմական անհերքելի իրողությունը՝ հայերի ցեղասպանությունը, որով էլ նրա պապի վրայից կջնջվի «դավաճանի» պիտակը:

Ընդ որում, պետք է նկատի առնել, որ աթաթուրքականները, ովքեր սպանել են Ջոնսոնի պապին, շարունակել են հայերի ցեղասպանությունն արդեն խորհրդայնացված Հայաստանի տարածքում, ռուս-բոլշեւիկյան բանակի աջակցությամբ, 1920-1923 թթ.:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...