Ռոբերտ Քոչարյանը՝ իր տան զենքերի մասին

- in Իրավունք

Դատարանում այսօր Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր տանը հայտնաբերված ու առգրավված զենքերից ոչ մեկը չի օգտագործվել Մարտի 1-ի դեպքերի հետ:

«Այս զենքերը բոլորը ստուգված զենքեր են: Այդ բոլոր զենքերի կրակած պարկուճները ամբողջը ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին: Այստեղ չկա որևէ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ: Այդ տեսակի զենք չկա, որը կարող էին նույնիսկ ենթադրել, որ Մարտի 1-ի հետ կապ ունի»,- ասաց նա:
Ըստ Քոչարյանի՝ դրանք ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություններ էին տարբեր երկրների ղեկավարության կամ պաշտոնյաների կողմից: Այս քրեական գործում առկա նյութերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեցող զենքեր են:

Նա նշեց, որ երբ նախորդ տարվա օգոստոսից մինչև դեկտեմբեր ինքը եղել է ազատության մեջ, երկու անգամ հարցադրում է արել քննիչին, թե ինչո՞ւ են պահում իր օրինական զենքերը: Քննիչը, ըստ Քոչարյանի, հստակ պատասխան չէր տալիս իրեն, ուսերն էր թափ տալիս:

«Ես ասացի՝ հասկանում եմ, դու չես որոշողը»,- հավելեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments