Ռոզա Ծառուկյանին պատկանող ընկերությունը կարող է սնանկ ճանաչվել եւ փակվել

- in Մամուլ
Roza-Carukyan

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ագրո» ընկերությունը կարող է սնանկ ճանաչվել եւ փակվել:

Ընկերության աշխատակիցներն արդեն երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն, թե երբ կստանան»:

«Ժամանակ» թերթը արդեն հաջորդ օրը գրում է. «Մուլտի Ագրո» ընկերության սեփականատեր Ռոզա Ծառուկյանը երեկ առավոտյան վճարել է ընկերության աշխատակիցների արդեն մի քանի ամիս չվճարած աշխատավարձը:

Դա տեղի է ունեցել աշխատավարձերը չվճարելու մասին մեր երեկվա հրապարակումից հետո: Աշխատավարձերը վճարելուց հետո տիկին Ծառուկյանը կարգադրել է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին հերքել մեր լուրը»: