Ռուսաստանը կասկածներ ունի, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է գունավոր հեղափոխություններ հրահրել

- in Միջազգային
Nato

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ՀԱՊԿ մի շարք երկրներում «գունավոր հեղափոխություններ» իրականացնել: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ դաշինքը ցանկանում է Արևմուտքի հսկողության ներքո գտնվող ուժերին իշխանության բերել:

Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է դա անել՝ «գունավոր հեղափոխությունների» հրահրելով:

Թեհրանը երեքշաբթի հայտարարել է լրտեսական ցանցի բացահայտման մասին, որը գործել է տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում երկրի ատոմային օբյեկտներում՝ արտասահմանյան պետությունների շահերից ելնելով։ Այս մասին տեղեկացրել է Ֆարս գործակալությունը՝ մեջբերելով Իրանի դատարանի ներկայացուցիչ Գոլամ Հոսեյն Իսմայիլիի հայտարարությունը՝ տեղեկացնում է TASS-ը։

Նրա խոսքով՝ «լրտեսների խումբը բացահայտվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից անցած տարի»։ Իսմայիլին ճշտել է, որ «նրանք գործել են երկրի համար զգայուն կենտրոններում՝ ներառյալ ատոմային օբյեկտները և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները»։ «Նրանց մեծ մասը ձերբակալվել է»,- ասել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչը։

Իսմայիլին նաև տեղեկացրել է, որ բացահայտված խմբերից երկուսը «դատապարտվել է և ստացել երկարատև բանտարկություն»։ Իրանի դատական իշխանությունները, նշել է նա, ավարտել են հետաքննությունը նաև գործով մյուս անցնողների նկատմամբ, որոնք կապված են լրտեսական ցանցի հետ։ Նրանց մի մասի համար, ասել է Իսմայիլին, դատախազը պահանջել է մահապատիժ։

Դատարանի ներկայացուցիչը չի ճշտել, թե որ պետությունների քաղաքացիներ են ընդգրկված եղել ցանցում և ինչ պետությունների հետ են համագործակցել։