nav

Ռուսաստանը հայտնել է, որ ուշադրությամբ հետեւում է Սեւ ծովում ՆԱՏՕ վարժանքներին, որ իրականացվում են 14 երկրի մասնակցությամբ: ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վարժանքը «ուղեկցվում» ՌԴ ռազմական օդանավի թռիչքով:

http://lragir.aՍեւ ծովում ՆԱՏՕ վարժանքները վերջին տարիներին բավականին ինտենսիվ են, որոնք ներգրավում են ՆԱՏՕ ափամերձ անդամներին եւ գործընկերներին, այդ թվում Վրաստանն ու Ուկրաինան: Գործնականում, ՆԱՏՕ-ն կայուն հաստատվել է Սեւ ծովում: Ռուսաստանն իհարկե «փրկել» է իր բաժինը՝ Սեւծովյան նավատորմը, որ տեղակայված էր Սեւաստոպոլում եւ կազմում էր ռուսական սեւծովյան նավատորմի առանցքը:

Այդուհանդերձ, ծովը ՆԱՏՕ-ին հանձնվել է վաղուց, եւ այնտեղ տեղի է ունենում իրավիճակի փոփոխության գործընթաց: Այն գործնականում Կովկասի անվտանգության ռազմա-քաղաքական համակարգում ստատուս-քվոյի ամբողջացումն է: Ստատուս-քվո, որ ձեւավորվել է հայերի արցախյան հաղթանակով, վրացիների աբխազ-օսական պարտությամբ եւ ռուսների թվացյալ հաղթանակով, որն իրականում ռազմա-քաղաքական ռեգիոնալ պարտություն էր:

Հենց դրանից ելնելով էլ Մոսկվան թերեւս կայացրել է Սեւ ծովը ՆԱՏՕ-ին հանձնելու «ռազմավարական որոշումը», իհարկե չբարձրաձայնված որոշումը, որպեսզի կարողանա խուսափել ծովը վաղ թե ուշ արդեն բարձրաձայնված կարգավիճակում Թուրքիային հանձնելուց: Առավել եւս, որ իրավա-պայմանագրային առումով բոսֆորյան բանալին Թուրքիայի ձեռքին է:

Ինչպես Սեւ ծովում, այնպես էլ Կովկասում Թուրքիային զսպելու համար Մոսկվան ունի ՆԱՏՕ կարիքը: Որքան էլ Անկարան ու Մոսկվան միմյանց հետ հարաբերությունը գնահատում են ռազմավարական, անկասկած երկուսն էլ հիանալի գիտակցում են, որ այդ բարեկամության առավել խորքային բնութագիրը ոխերիմ հասկացությունն է:

Մոսկվան Անկարայի հետ բարեկամություն է անում, որովհետեւ չունի հակադրվելու ռեսուրս: Միաժամանակ, եթե Վրաստանում եւ Սեւ ծովում չհաստատվի ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը մի շարք պատճառներով անկարող է լինելու զսպել Թուրքիայի հաստատումը: Միեւնույն ժամանակ, որպես Կովկասի ռազմա-քաղաքական նոր հաշվեկշռում Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության փոխադարձ երաշխիք, հատկապես թավշյա հեղափոխության եւ ձեւավորվող նոր գործընթացների պարագայում անփոխարինելի է դառնում Հայաստանի դերը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...