Ռուսաստանն ավարտել է Ka-32 ուղղաթիռները Թուրքիա մատակարարելու գործընթացը

- in Միջազգային
Uxatir

Ռուսաստանը հայտարարել է, որ պայմանագրով նախատեսված ռուսական արտադրության Ka-32 երեք բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների մատակարարումը Թուրքիա ավարտվել է:

Այդ մասին հայտնել է ռուսական պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպության` «Rostec»-ին կից «Vertolety Rossii» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:

Միջանկյալ նշենք, որ Ka-32 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել էր 2018-ին:

Բոգինսկին հայտնել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում նոր մատակարարումներ իրականացնելու շուրջ:

Հիշեցնենք, որ Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներից մեկը Թուրքիային մատակարարվել էր այս տարվա փետրվարին: Այս ուղղաթիռներն օգտագործվում են նաև Կանադայում, Իսպանիայում,Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և Ինդոնեզիայում: