Russia

Ռուսաստանի Վիճակագրական ծառայությունը հրապարակել է միգրացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց` 2019 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ` Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով՝ կազմելով 491.7 հազար։

ԱՊՀ երկրներից ժամանած ՌԴ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը, մարդ

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի բնակչության միգրացիոն հավելաճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է ՝հասնելով 115.5 հազարի։

Նշված տվյալների համաձայն՝ 2019թ-ի հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 31.2 հազար մարդ, իսկ հակառակ ուղղությամբ՝շուրջ 15 հազար: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից ՌԴ մեկնածների և հետ վերադարձածների տարբերությունը, այսինքն՝միգրացիոն սալդոն կազմել է 16.1 հազար մարդ։

2019թ. հունվար-մայիսին ԱՊՀ երկրներից եղել է միգրացիոն հոսքերի աճ, որոնք հիմնականում ապահովել են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Հայաստանը, իսկ Մոլդովայից և Բելառուսից նկատվել է կտրուկ անկում։

Կտրուկ աճի պատճառներից կարող է լինել ինչպես այն, որ 2018 թվականին գրանցվել է բնակչության աճի ամենացածր տեմպերից մեկը, այնպես էլ ցուցանիշի կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ընթացիկ տարվա ընթացքում կատարված միգրացիայի գրանցման մեթոդաբանական փոփոխություններով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...