Ռուս կնոջ սպանության մեջ մեղադրվող Սենիկ Նարոյանը դատարանի շենքում ինքնասպանություն է գործել

- in Հասարակություն
diak

Լենինգրադի բլոկադայի մասնակից, Մարինյան թատրոնի աշխատակցուհի Նինա Մացինայի սպանության մեջ մեղադրվող հայաստանցի Սենիկ Նարոյանը դատարանի վճիռը լսելուց հետո ինքնասպան է եղել դատարանի շենքում։ 

Նա միաձայն մեղավոր է ճանաչվել, և հայտարարվել է, որ արժանի չէ պատժի մեղմացման։ Դեռևս պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել իրավիճակը։

Արդեն մեկ ամիս է, ինչ իրավապահ մարմինները չեն կարողանում գտնել Մերձմոսկվայում հատուկջոկատայինի մահվան ելքով մասսայական ծեծկռտուքի մասնակիցներ երեք հայ եղբայրներից մեկին՝ Հովհաննես Հայրապետյանին։

Հայտնի է, որ հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը մահացել է դանակահարության հետևանքով։

Оганес Айрапетян.

Հովհաննես Հայրապետյանը խոստովանել է, որ դանակը իր ձեռքում է եղել․ հուլիսի 4-ից նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։

Հովհաննեսի հայրը դիմել է որդուն՝ ինքնակամ հանձնվելու խնդրանքով։ Նրա մյուս երկու եղբայրները, ինչպես նաև ծեծկռտուքին մասնակցած այլ յոթ անձինք կալանավորված են։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...