Սամվել Բաբայանը մերժման դեպքում մտադիր է փակել Արցախ տանող ճանապարհները. Հավաքվել է 25157 ստորագրություն

- in Ընտրություններ
Samvel Babayan

Ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն ուղղված ստորագրահավաքը:

Դրա կապակցությամբ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ ու մասնավորապես նշել, որ ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157 է: Ձևաթերթիկները մշակելուց հետո առկա ստորագրությունների քանակը ներկա պահին 22.855: Մշակման փուլը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ Սամվել Բաբայանի թիմակիցների լարվածությունն այս օրերին իր գագաթնակետին է հասել։

Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները։ Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են՝ կանխելու ստեղծված իրավիճակը։

Իսկ ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը Ս. Բաբայանի համախոհները ներկայացրել են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնարար Գագիկ Մելքոնյանի հետ, որը Սամվել Բաբայանին սատարողներից է: «Բակո Սահակյանի իշխանության վերջը եկել է: Հայաստանի օրինակը կա, Արցախը շատ լավ տեսել է: Ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ քշի տանի բոլորին: Որ արցախցին ոտքի կանգնեց, այնտեղ էլ ոչ ոք չի կարող խաղ տալ», նշեց Մելքոնյանը: