Սասուն Միքայելյանը Կոտայքի մարզպետին համեմատեց «Մաուգլիի միջի շակալի» հետ

Sasun Mikayelyan

«Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Միքայելյանը տևական ժամանակ չէր գալիս ԱԺ նիստերին, տեղեկություններ կան, որ Սասուն Միքայելյանը ցանկանում է վայր դնել մանդատը, իսկ պատճառը Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնություններն են: Ռոմանոս Պետրոսյանը Սասուն Միքայելյանին մեղադրում է քաղաքապետի ընտրություններում Իմ քայլը դաշինքի թեկնածուին չսատարելու մեջ, ինչն էլ, ըստ մարզպետի, ազդեցություն է ունեցել, որպեսզի թեկնածուն պարտություն կրի:

Սասուն Միքայելյանն այսօր կոշտ պատասխան տվեց Ռոմանոս Պետրոսյանին:

«Ռոմանոսը որպես մարզի երիտասարդ, Աբովյանում ես շտաբ եմ վերցրել, իրեն նշանակել եմ շտաբի պետ: Էդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո իրեն բերել եմ ինձ օգնական, ու շարունակական: Էս վերջերս մի հատ հետաքրքիր անեկդոտ եմ հիշել, որ դիպուկ էսօրվա իրավիճակին ա՝ կապված Ռոմանոսի հետ»,- ասաց Սասուն Միքայելյանը: Նա ներկայացրեց անեկդոտը՝ վրացիները բացում են անհայտ զինվորի հուշարձան: Տեսնում են՝ գրված է ծննդյան ու մահվան տարեթվերը:

«Մեկը հարցնում է մյուսին` там дата написано, какой он неизвестный. А тот отвечает- дела не в том он когда родился, когда умер, дела в том он вообще был солдатом или нет»,- ասաց Սասուն Միքայելյանը:

«Վերցնենք Աբովյանի ընտրությունները, ինքն ասում ա՝ Միքայելյան Սասունը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել: Մաուգլիի միջի շակալի պես ասում ա՝ он промахнулся. Ինքն ուզեցել ա մարզում դառնա դեմք, թեկնածություն ա բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել: Եվ ես չեմ խառնվել ընտրություններին, ընդհանրապես չեմ միջամտել, այսինքն՝ կապել եմ ՔՊ կարգ ու կանոնը: Պլյուս դրան, ես հայտարարել եմ, որ ճանաչում են գործող քաղաքապետին, ես ասել եմ՝ պետք չի տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ ա և այն քաղաքապետերից է, որ բյուջեն գերակատարել է: Էսօր ՀՀ-ում նման բան չի եղել: Դա պետք չի բերել ուրիշ դաշտ: Էս ա եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ խառնվել ընդհանարապես»,- ասաց նա:

Իսկ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, ըստ Սասուն Միքայելյանի, Քաղաքացիական պայմանագիրը պարտվեց հենց Ռոմանոսի պատճառով, որովեհտև նա անձնավորեց իր դերակատարությունը:

«Պլյուս դրան պատկերացրեք, որ եթե վարչապետը հանկարծ չեթար Աբովյան, ի՞նչ էր կատարվելու: Մարդիկ կան, որ երբ որ ժողովուրդն էսօր իներցիայի տակ ձայն ա տալիս, իրենք գիտեն դեմք են դառել կամ մեծ դերակատարություն են ունեցել մեր հայոց պատմության կամ ընդհանրապես էս վերջին թավշյա հեղափոխության հետ կապված: Ռոմանոսը թավշյա հեղափոխության ժամանակ ըտենց ակտիվ չէր»,- ասաց նա:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

«Չգիտեմ՝ դա ում երազանքն ա, երևի լրագրողների: Մանդատն ինձ տվել ա իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին: Եվ էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն ա եղել երևի, որ արդար ընտրություններ ա գնացել, ես 32 հազար ձայն եմ գրեթե հավաքել: Այս խաղերի կամ այդ 300 հոգու քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ խռովեմ, նեղանամ, ես խռովող տղա չեմ: Ես ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ես իմ գործն արել եմ ու ավելի եմ անելու» ,- ասաց նա:
Միքայելյանն անդրադարձավ հարցին, որ չընտրվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նոր վարչության անդամ. «Միգուցե ընդեղ խմորումներ ա գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձևավորել, դրա համար այ սենց եղավ: Բայց դա Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը՝ որպես ՔՊ անդամ, շարունակի: Պլյուս դրան, Սասուն Միքայելյանի օրոք ՔՊ-ն հաղթանակ ա տարել, Սասուն Միքայելյանը եղել ա էդ կուսակցության ղեկավարը 2.5 տարի: Էսօր, որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ, ժողովուրդ: Ու մարդիկ կան ընդեղ՝ առանցքային դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ երբեք նման բաներ չեն մտածում, նման խաղերի մեջ չեն մտել, կուսակցության մեր դրած սկզբունքը պահվել ա»: Ըստ Սասուն Միքայելյանի՝ մարդիկ կային, որ չպետք է լինեին ՔՊ վարչությունում:

Անդրադառնալով Կոտայքի մարզպետի այն հայտարարությանը, թե Աբովյանում քրեաօլիգարխիկ կլանը դեռ մնում է, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ամբողջ Հայաստանում, ոչ թե Աբովյանում: Կամաց-կամաց պետք է կանխել դա: Կոտայքում պաչտի հին Հայաստանն ա»: