serzh-sargsyan

Սերժ Սարգսյանը Բայդեն Բադենում է. դեղին գույնի լողազգեստով նրա լուսանկարը հայտնվել է սոցիալական ցանցերում՝ բացահայտելով այս մարդու բարոյական նկարագիրը, նաև դառնալով գործող իշխանության անգործության ցուցիչը:

Սերժ Սարգսյանը երբեք չի փոխվի. նա ամբողջ կյանքում մնաց նույն «կայֆարիկը»: Երբ Արցախում պատերազմ էր, նա ճողոպրեց Մոսկվա՝ խիստ կասկածելի առաքելությամբ:

Հայաստանում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Բադեն Բադենը՝ իր կազինոներով ու լողափերով, դարձավ Սարգսյանի ցոփ կյանքի ու թալանվող Հայաստանի խորհրդանիշը:

Հայաստանն անխնա թալանվում էր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միլիարդներ դիզեն ու իրենց չտեսությունն «իրացնեն» բադենբադեններում:

Այսօր էլ Սարգսյանը թքած ունի Հայաստանի ու Արցախի, անգամ՝ բանտում հայտնված իր «մարտական ընկեր» Ռոբերտ Քոչարյանի, իրավապահներից ճողոպրած ու հեռակա կալանավորի կարգավիճակում հայտնված խնամու վրա:

Սերժ Սարգսյանի բադենյան թարմ լուսանկարները տեսնող յուրաքանչյուր քաղաքացի կերազի «մերժված» լինելու մասին, մանավանդ, որ կարելի է դրանից առաջ անզուսպ թալանել երկիրը ու հետո մնալ անպատիժ:

Սերժ Սարգսյանը ցինիկ կերպով ապացուցում է, որ Հայաստանում մեկ տարի առաջ հեղափոխություն չի եղել, հակառակ դեպքում՝ տասնյակ հազարավոր մարդկանց մերժման թիրախում հայտնված մարդը չէր կարող շարունակել իր բուրժուական հաճույքները:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանտում չէ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն այս հարցի պատասխանը չի տալիս՝ վիրավորելով տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք Հայաստանում հեղափոխություն իրականացրեին՝ մերժելով հենց Սերժ Սարգսյանին: Այդ ի՞նչ մոգական ուժ ունի Սարգսյանը, որ վայելում է հեղափոխության ամբողջ «թավիշը»՝ «փուռը տալով» բոլորին, անգամ «միակ տղամարդուն» ու անհոգ հանգստանալով գերմանական թանկարժեք կուրորտում:

Հայաստանում հեղափոխություն չի եղել՝ սա էր Սերժ Սարգսյանի խոստացված «հարցազրույցը»՝ դեղին լողազգեստով, թանկարժեք ծովափից:

Ամբողջ օրը Հանրապետականի «մտահոգ» տղերքը ու «ադեկվատ» ջահելները խոսում են մարտահրավերների մասին, երբ իրենց սիրելի ու անփոխարինելի առաջնորդը իրեն պահում է շարքային անպատասխանատու խուժանի նման:

Այսպես տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը մսխել է Հայաստանի հեղինակությունը, կազինոներում տանուլ է տվել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, հիմա նա ծաղրում է հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանին, որը հերթական անհեթեթ պատճառաբանությունն է մոգոնելու, թե ինչու ճաղերի հետևում չէ Սերժ Սարգսյանը:

Հայաստանում գողապետությունը չի պարտվել ու սա պետք է կրկնել ամեն օր, քանի Սերժ Սարգսյանը թալանած միլիոնները մսխում է Բադեն Բադենում՝ Նիկոլ Փաշինյանի «թավշյա» հայացքի ներքո:

https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/67209833_371420373556717_1829396896884457472_n.png?_nc_cat=111&_nc_oc=AQkpDTRrHuQkwI36f2as_2vgSI1uC5txcxj9E9qJ10_lXOUs2OufyZCh6oh2DU6076I&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=516aa73fb0f7fc50d118a7f9a04b94c4&oe=5DABD7C8

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...