Սերժ Սարգսյանը խոսեց. Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ …

- in Կարծիք
Serzh Sargsyan

Այսօր Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան այցելության ժամանակ զրուցել է լրագրողների հետ:

Հարցին, թե արդյոք հետեւում է Արցախի հարցով զարգացումներին, նա պատասխանեց. «Այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ՝ թող շոգերը անցնի, նոր»:

Նա շնորհավորեց Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ մաղթեց, որ բոլորն ամեն կերպ պաշտպանեն Սահմանադրությունը՝ անկախ նրանից լա՞վ են համարում, թե՞ վատ. «Մաղթում եմ, որ ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ նրանից՝ լա՞վ եք համարում, թե՞ վատ։ Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ եւ փորձում մեկնաբանություններ տալ. ինչ կա, մեզ համար պարտադիր է», ըստ news.am-ի՝ ասել է Սերժ Սարգսյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...