Sevan

Սեւանի թերակղզու ափի տնտեսվարողները օրերս սկուտերներ վարելու ժամանակ լճի ջրից են խմել՝ հանրությանը ցույց տալու համար, որ ջուրը մաքուր է եւ այնտեղ լողալու որեւէ վտանգ չկա:

Նշենք, որ հուլիսի 15-ին նրանք բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով կառավարության ներկայացուցիչներից՝ հայտարարել, որ Սեւանա լիճը մաքուր է եւ այնտեղ լողալը վտանգավոր չէ:

Դրանից օրեր անց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են նորմայից չնչին շեղումներ, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է իրենց հետազոտություններով:

Հուլիսի 19-ին էլ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էր այցելել Սեւան՝ լողալու:

Տեսանյութը՝ «Հայկական ժամանակ»-ի.

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...