Սպանություն Տավուշում. Դիլիջանի հիվանդանոցում 26-ամյա տղան մահացել է դանակի, մահակի հարվածների հետեւանքով

- in Իրավունք
danakaharutyun

Սպանություն է տԵղի ունեցել Տավուշի մարզում:

Հուլիսի 8-ին, ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, որը կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ղալեչյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակցության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բամզաթիվ հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր:

Դեպքի վայրում ոտիկաններն ու քննիչները հայտնաբերել են փայտե մահակներ, դանակ և արնանման հետքեր:

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնի պետ Վ. Գյոզալյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել է նաև Դիլիջանի դատախազ Էդիկ Հարութունյանը: