Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը կհիմնանորոգվի – Լուսանկարներ

- in Կրթություն

Եվս մի կարճ ընթացք, և կմեկնարկեն Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Դա նշանակալից իրադարձություն է այս կրթօջախի թե՛ մանկավարժական կազմի և թե՛ աշակերտության համար:

Դպրոցի ղեկավարության երկար տարիների ջանադրությունը՝ կրթօջախի համալիր վերանորոգման ծրագրի համար միջոցներ հայթայթելու, վերջապես հաջողությամբ պսակվեցին: Այս դպրոցում իրագործվում են հանրապետության կրթական ծրագրերում մշակվող համարյա բոլոր նորարարությունները, այստեղ էր, որ առաջին անգամ մեզանում քննություն բռնեց սոցիալական մանկավարժության ինստիտուտը, այստեղ են բացվել արհեստագործական առաջին դասարանները, որոնց գործունեության փորձը ներկայումս գործածվում է այլ կրթօջախների կողմից, այստեղ են իրագործվում տարբեր լեզուների իմացությունը խորացնելու տարբեր մտահղացումներին ուղղված համալիր ծրագրեր, ուշադրության կենտրոնում են աճող սերնդի ոչ միայն ուսուցման, այլ նաև դաստիարակության խնդիրները. մշակութային բազմաբնույթ միջոցառումները, առարկայական մրցույթները, խորացված ուսուցումները, ուսուցիչների մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված դասընթացները և այլն վկայում են մանկավարժական կազմի և ղեկավարության՝ արդի մարտահրավերներին ժամանակին արձագանքելու ունակության և պատրաստակամության մասին: Շենքային պայմանների ոչ բարենպաստ պայմանները, մասնաշենքերի ֆիզիկական մաշվածությունը և վթարայնությունը, սակայն, դիտարկվում էր՝ որպես վտանգավոր՝ կրթական գործը կազմակերպելու համար:

2019թ. հուլիսի 19-ին Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում տեղի ունեցավ հանրային լսում` «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքային նախագծի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանով նախատեսվող բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, ինչպես նաև դրանց կանխարգելման և մեղմացման միջոցառումների վերաբերյալ: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ԾԻԳ պատասխանատու ներկայացուցիչները հանրային լսման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրին դպրոցի հիմնանորոգման ծրագրային գործողությունները և դրանց առնչվող՝ բնապահպանության պահանջներին ու սոցիալական պաշտպանվածության չափորոշիչներին համապատասխանող քայլերը: Դպրոցի զարգացման իրենց տեսլականից, ձգտումներից, ցանկություններից և հեռահար ծրագրերից խոսեցին դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը, հանրային լսմանը ներկա մտավորականները, մանկավարժները, աշակերտական խորհրդի ներկայացուցիչները, քաղաքային իշխանության համապատասխան կառույցի պատասխանատուները: Ներկաներն ուրախությամբ տեղեկացան, որ հիմնանորոգման ծրագրերով նախատեսված է բնագիտական առարկաների դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հատուկ կահավորված դասասենյակների կառուցումը:

Հիմանանորոգման աշխատանքները կտևեն շուրջ մեկուկես տարի: Այդ ընթացքում դպրոցը կապրի սովորական կյանքով՝ ժամանակավորապես իր «տեղավայրը» փոխելով և աշխատանքները շարունակելով մեկ այլ քույր-դպրոցում:

Հասմիկ Սարգսյան

На изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещенииНа изображении может находиться: 3 человека, люди сидят, стол и в помещенииНа изображении может находиться: 5 человек, в том числе Гаяне Папикян, люди сидят, свадьба и в помещенииНа изображении может находиться: 7 человек, люди сидят, стол и в помещенииНа изображении может находиться: 2 человека, люди сидят, стол и в помещении