Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումն ու առաջարկը ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության և օրենքների: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու որոշման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի գրառմանը:

«Վարչապետը կայացրել է որոշում: Այն ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության եւ օրենքների»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...