Վեթինգին ընդառաջ. ԲԴԽ կազմը՝ իշխանության ճաշակով

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դատավորների ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամ։ Թեև դժվար է դա ընտրություն կոչել, քանի որ կանխատեսելի արդյունք արձանագրվեց։

Ընտրվեցին Երևանի դատավոր Մեսրոպ Մակյանը, Երևանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Նաև երդվեց դատավոր Նախշուն Տավարացյանը, ով ԲԴԽ անդամ էր ընտրվել վիճելի հանգամանքներում՝ 2018-ի վերջին, ապա հրաժարական տվել։ Բայց պարզվեց, որ նրա ընտրությունն օրինական է։

Նկատենք, որ հենց այս կազմն էր ուզում իշխանությունը տեսնել ԲԴԽ-ում։

Փաստորեն, մնաց մեկ անդամի թափուր տեղ, որը պետք է զբաղեցնի իրավաբան-գիտնականը՝ ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո։ Այնուհետև ԲԴԽ-ն ձեռնամուխ կլինի վեթինգին»: