Վերանորոգումը չուշացավ. Իջեւանի շենքերից մեկի անմխիթար վիճակում գտնվող տանիքն ամբողջությամբ փոխվել է

- in Սոցիալական

Տավուշի մարզի Իջևան քաղաքի շենքերից մեկի տանիքը երկար տարիներ չէր վերանորոգվել, որն իր լրջագույն վնասն էր հասցնում ամբողջ շենքի սեյսմակայունությանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը Facebook-յան իր էջում տեղեկացնում է, որ արտերկրյա գործարար Անդրանիկ Ղազարյանին խնդիրը ներկայացնելուց և խնդրանքից հետո վերանորոգումը չուշացավ: «Իմ և շենքի բնակիչների անունից շնորհակալություն ենք հայտնում», – ասված է պատգամավորի գրառման մեջ: