Վրաստանում հայկական մեքենա է վթարվել. նախնական տվյալներով՝ 3 մարդ մահացել է, 5-ը՝ տեղափոխվել Թբիլիսիի հիվանդանոց

- in Առողջություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Վրաստանում հայկական մեքենա է վթարվել, կան զոհեր ու վիրավորներ:

«Վրաստանում հայկական մեքենա է վթարվել:

Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Ցավոք կան զոհեր եւ վիրավորներ: Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց: Կապի մեջ ենք մեր վրացի գործըներների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքերը փրկելու, ինչպես նաեւ Հայաստան տեղափոխելու համար»,- գրել է նա: