Վրացի պատգամավորը ցուցարարների հետ պարել է բողոքի ակցիայի ժամանակ (տեսանյութ)

- in Տեսանյութեր

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Էլենե Խոշտարիան խորհրդարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայից հետո պարել է ցուցարարների հետ:

Տեսանյութը վերցված է պատգամավորի ֆեսյբուքյան էջից:

Հիշեցնենք, Թբիլիսիում 12 օր շարունակ անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնք ի սկզբանե 3 պահանջ էին հետապնդում: դրանցից երկուսը բավարարվել է, սակայն երրորդը՝ երկրի Ներքին գործերի նախարարի հրաժարականը դեռ մնում է չիրականացած: Ցուցարարները նշում են, որ ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ պահանջը չի կատարվել: