Տասնմեկ նոր անուն՝ բեմին – Լուսանկարներ

- in Մշակույթ
Erazhshtutyun

Երևանի Կամերային երաժշտության տան բեմին Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում ուսանող տասնմեկ երգիչ-երգչուհիների դասարանական համերգն էր: Նրանց բոլորին երգարվեստի գաղտնիքներն է հաղորդում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գեղամյանը:

Այս ակնարկի վերնագիրն ընտրեցի որոշակի վերապահմամբ. Գայանե Գեղամյանի՝ այս համերգին բեմ ելած սաներից մի քանիսն արդեն բավական լայն ճանաչում ունեն, տարբեր մակարդակի մրցույթների մրցանակակիրներ են, և իհարկե, սա իրենց անդրանիկ բեմելը չէր: Բայց նման ձևաչափով իրենք, հավանաբար, միասին առաջին անգամ էին հանդես գալիս կամերայինի բեմին՝ արվեստասեր հանրության դատին հանձնելով ոչ միայն իրենց արվեստը, այլ նաև իրենց դասախոսի ջանադրության արդյունքը, նրա վարպետության արգասիքը: Մի քանի տարի առաջ նույն տեղում դարձյալ լսել էի Գայանե Գեղամյանի՝ նախորդ տարիների ուսանողների ելույթները, որոնց հաջորդել էր հենց իր՝ օպերային երգչուհու, վաստակաշատ ուսուցչի երգեցողությունը: Փյորսըլի ստեղծագործություններից մի հատվածի կատարումն աննկարագրելի տպավորություն էր թողել ինձ վրա, ու ահա սպասում էի նման մի համերգի:
Գ. Գեղամյանի խստապահանջության, աշակերտողների թերանալու դեպքերում իր անհանդուժողականության, միաժամանակ գլխովին իր սաներին նվիրվածության, նրբանկատության ու աջակցության, հենարան լինելու պատրաստակամության շնորհիվ են նաև աճել ու մեծ բեմեր բարձրացել երգիչների մի քանի սերունդներ: Կարելի է թվել մի քանի տասնյակ հայտնի անուններ, որոնք անկեղծ երախտագիտությամբ են տալիս իրենց դասախոսի անունը: Նրանց թվում են Հասմիկ Թորոսյանը, Պերճ Քարազյանը, Հրաչուհի Բասսենցը, Ռիմա Խաչատրյանը, Լուսինե Մակարյանը, Լուսինե Ղազարյանը, այլք:

Գայանե Գեղամյանը հստակորեն պահում է իր արվեստի բարձր նիշը, և դրա վկայությունն արդեն 2019-ի հուլիսի 10-ին կայացած համերգն էր: Այդ նիշը վերաբերում է թե՛ Գ. Գեղամյանից երգարվեստի դասեր առնող երիտասարդների կատարումների որակին, ինչը իրենց դասախոսի վարպետության և առարկայի իմացության, իր սեփական հմտություններն ու առարկայի իմացությունը հաղորդելու կարողությամբ է չափվում, թե՛ հենց իր երգեցողությանը, որով դարձյալ եզրափակվեց համերգը, և ինչին այնպես սպասում էի ես…

Ողջ համերգը կրում էր «Սեր հանդեպ երաժշտությունը» խորագիրը: Երկացանկն էլ այնպես էր ընտրվել, որ ողջը սիրո մասին էր, սիրո շուրջ, սիրով ողողուն: Բեմեցին Դավիթ Թումանյանը, Արփինե Աղջոյանը, Մարգարիտա Սարգսյանը, Էդուարդ Մարգարյանը, Արմինե Սարոյանը, Սառա Հակոբյանը, Մելինե Պետրոսյանը, Գուրգեն Պողոսյանը, Անուշիկ Համբարձումյանը, Անժելա Բադալյանը, Եվա Գևորգյանը: Մենակատարներին նվագակցում էին դաշնակահարներ Աննա Ճուղուրյանը և Հռիփսիմե Աղաքարյանը:

Զանազանվող ձայներ, հուզականության տարբեր աստիճաններ, երաժշտական նյութը հաղորդելու անհատական մոտեցումներ: Բայց մի բանը ընդհանուր էր. իրենց ուսուցչի ձեռագիրը, որ երևում էր երգելու կուլտուրայից, բնատուր օժտվածությունը մշակելու հմտությունից, երգիչ-երգչուհիների անհատականությունները ճանաչելու և այդ ճանաչողության վրա հեվելով ճիշտ ուղղորդելու աշխատելաոճից: Ես տեսնում էի, որ այս ձայները «գուրգուրված» էին Գայանե Գեղամյան ուսուցչի՝ Վարպետի կողմից:

Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գեղամյանի դասարանում ուսանող երիտասարդ երգիչ-երգչուհիների համերգը եզրափակվեց իրենց ուսուցչուհու բեմելույթով: Դա իսկական վարպետության դաս էր նրանց համար, երաժշտական երկերի խորն ու ընդգրկուն ընթերցում, ձայնն ու զգացմունքը ներդաշնակելու անթերի օրինակ, իսկ հանդիսականի համար՝ համերգի բարձրագագաթային հատվածը՝ գեղեցիկ, բեմական անբռնազբոսությամբ, կատարողական անկեղծությամբ, հասուն հոգու ապրումի լայնահուն ծավալումով… Դա միայն ձայն չէ, այլ նաև ապրված կյանքի կնիքը կրող դրամատիկական պատում՝ իմաստնությամբ և ներհայեցողությամբ: Իսկ կատարած երգերը սիրո մասին էին, նաև այն սիրո զոորության, որից այնքան առատորեն ընծայում է իր գործին, երգարվեստին, աշակերտների բազում սերունդների, որոնք հիմա զարդարում են աշխարհի հանրահայտ օպերային բեմեր…

Հասմիկ Սարգսյան

На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди стоят, костюм и в помещенииНа данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди стоят, костюм и в помещенииНа данном изображении может находиться: 8 человек, люди улыбаются, люди стоят, костюм и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, обувь и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, костюм и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, стоит и в помещенииНа данном изображении может находиться: 2 человека, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, стоит и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, стоит и в помещенииНа данном изображении может находиться: 2 человека, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, стоит и костюмНа данном изображении может находиться: один или несколько человек, обувь и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, стоит и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, стоит и в помещенииНа данном изображении может находиться: 1 человек, стоит и в помещении