Տարօրինակ միջադեպեր Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռների հետ

- in Հրապարակ

Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում թռիչքի պատրաստվող ինքնաթիռի հետ միջադեպ է տեղի ունեցել: Ինգնագնաց նավասանդուղքը բախվել է ինքնաթիռին ու վնասել դրա թիթեղվածքը, հայտնել են Նորդվինդ ավիաընկերությունից:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ օդանավի սպասարկման ժամանակ սանդուղքը վնասել է Boeing 737 ինքնաթիռի թիթեղվածքը, որի հետեւանքով Մոսկվա-Երեւանի չվերթի ուղեւորները տեղափոխվել են պահեստային ինքնաթիռ: Թռիչքը հետաձգվել է մոտ 30 րոպեով:

Վերջին շաբաթվա ընթացքում սա Նորդվինդ ավիաընկերության Մոսկվա-Երեւանի չվերթի երկրորդ միջադեպն է: Հուլիսի 19-ին ուղեւորներին տարհանել են փչովի սանդուղքով, ծխի ազդանշանի պատճառով: Կրկին Boeing 737 ինքնաթիռ էր, որում 187 մարդ կար, ներառյալ անձնակազմը: Թռիչքի ժամանակ սրահում հոտ է տարածվել, որից հետո վերելքը դադարեցվել է: Փչովի սանդուղքով տարհանման ժամանակ վնասվածքներ են ստացել 5 ուղեւոր, 2-ը հոսպիտալացվել են:

Ինչո՞վ են պայմանավորված տարօրինակ միջադեպերը, որոնք պատահում են Երեւան ուղեւորվող ինքնաթիռների հետ: