Samvel Martirosyan

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ համացանցով կեղծ նամակ է տարածվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ՆԱՏՕ-ի ղեկավարությանը:

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից NATO-ի ղեկավարությանը։ Թե բա ուզում ենք Նատոյի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը։

Ո՛վ է հեղինակը։ Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան։ Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ»,- ասված է Սամվել Մարտիրոսյանի Facebook-յան գրառման մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...