«Օդի փողի» հետ կապված օրենքի փոփոխություն է իրականացվելու, որպեսզի այդ գումարը չգանձվի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշեց այն պայմանները, որոնց կատարման դեպքում արդեն 2020 թվականին հայտնի «Ryanair» ընկերությունը մուտք կգործի հայաստանյան շուկա:

«Ամենանմեծ խոչընդոտներից  մեկն այն է, որ ծախսերը շատ բարձր են Հայաստանում: Եվ Զվարթնոցի սակագներն են բարձր, և մեր օդի փողն էլ է խոչընդոտ, 10 հազար դրամը դա փոքր գումար չէ, այսինքն՝ 20 եվրո միայն օդի փողն է»,- ասաց նա:

Ռևազյանը նշեց, որ իրենք ուզում են առաջարկել օդի փողը նոր ուղղությունների համար հանել: «Երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, դա շատ ռիսկային է իր համար, ժամանակ է պետք, որ ինքը կառուցի այդ շուկան ու նորմալ կարողանա աշխատել: Մեզ Ryanair լոուքոսթեր ընկերությունից պարզ ասել են՝ եթե այս օրենքն ընդունենք, և միաժամանակ Զվարթնոցն էլ պատրաստ լինի իր սակագները իջեցնել, նոր ուղղությունների համար զեղչեր անի, իրենք շուկա մուտք կգործեն 2020 թվականի ամռանը: Դա գրավոր էլ ունեմ»,- ասաց Ռևազյանը: Նա նշեց, որ վերջին տվյալներով ամեն ինչ նորմալ է ընթանում, և նշված ավիաընկերությունը 2020 թվականի արդեն մուտք կգործի հայաստանյան շուկա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...