«Օրենքով գողերի» հավաքն ավարտվել է տիտղոսի համար ծեծկռտուքով

- in Սոցիալական

Գուդաուտա քաղաքում (Աբխազիա) «օրենքով գողերի» հավաքում ծեծի է ենթարկվել Դինրիդ մականունով նախկին գող 46-ամյա Թեմուր Ահուբան: Այս մասին հաղորդում է «Prime Crime»-ը՝ հղում անելով աղբյուրին:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 26-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել հուլիսի 1-ին:

Աղբյուրը նշում է, որ տուժողը լուրջ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հենց նրա նախաձեռնությամբ է հրավիրվել հավաքը, որի ընթացքում Դինրիդը փորձել է լուծել Գուդաուտայի հեղինակությունների կողմից իր գողացված լիազորությունները վերականգնելու հարցը:

https://pp.userapi.com/c636919/v636919059/26f8b/-VfdUH5ZuRc.jpg

Թերթը գրում է, որ Սուխումիի և Գուդաուտայի գողերի միջև պայքարը երկու տարի առաջ է սրվել այն բանից հետո, երբ Աբխազիայից Ռուսաստան տեղափոխվեց ազդեցիկ հեղինակություն Բորիս Ապակելան:

Կովկասյան հանրապետությունում իշխանությունը ձեռքը վերցնելու համար Գուդաուտայի խումբը ծեծել է սուխումցի գողերին։ Դինրիդը նույնպես որոշել է վերադարձնել իր տիտղոսը, բայց հավաքի ընթացքում մերժում է ստացել։ Վիրավորված նախկին հեղինակությունը հարվածել է գուդաուտցի Պըզոյին, ի պատասխան՝ գուդաուտցիները նրան դաժան ծեծի են ենթարկել։