10 տարի առաջ այս օրը՝ 2009 թվականի հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից եւ հանձնվել գլխավոր դատախություն:

Այսօր՝ 10 տարի անց, 2019 թվականի հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը դարձյալ գլխավոր դատախազությունում էր, սակայն ասյ անգամ որպես պետության ղեկավար:

Հետաքրքիր զուգադիպության մասին հիշել եւ ֆեյսբուքի իր էջում հիշեցրել է Դանիել Իոաննիսյանը՝ հրապարակելով 9 տարվա տարբերությամբ 2 լուսանկարները:

Հիշեցնենք, 9 տարի առաջ այս օրը իր պաշտպանների՝ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի ու Արա Զաքարյանի, նաեւ սահմանափակ թվով լրագրողների ուղեկցությամբ «Հայկական ժամանակ» թերթի այդ տարիների գլխավոր խմբագիր եւ 2008թ. մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մեղադրվող ու շուրջ 16 ամիս հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը ներկայացավ Գլխավոր դատախազություն:

Նրա մուտքն այնտեղ այնքան անսպասելի էր, որ  շենքի ներսում՝ մուտքը հսկող ոստիկանի ու «անցագրայինում» նստած կնոջ աչքերը կլորացել են, երբ Փաշինյանը հայտարարել է՝ «Բարեւ ձեզ, ես Նիկոլ Փաշինյանն եմ, եկել եմ, որ ինձ ձերբակալեք»:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով:

Փաշինյանին մեկ տարուց ավելի որոնող իրավապահներին ներկայացնող ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի 3-4 «օպերները» նրա ետեւից եկել են ավելի քան 20 րոպե անց: Այդ ժամանակահատվածում նա լրագրողներին հասցրել է հարցազրույց տալ, հեռախոսով խոսել է ՀՀ առաջին նախագահի, նաեւ իր զավակների հետ՝ հորդորելով լավ սովորել, չմոռանալ իր խորհուրդները եւ այլն, հետո դիմելով լրագրողներին՝ զարմացել. «Ճիշտն ասած, չէի մտածում, որ շփվելու համար այսքան երկար ժամանակ կունենամ»: Նաեւ ասել է, որ իր քայլը միանշանակ նոր շունչ է հաղորդելու պայքարին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...