ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 2-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 46-ամյա Հրանտ Նիկողոսյանից, ով հայտնել է, որ տանը, որտեղ ինքը բնակվում է, տեղի է ունեցել վիճաբանություն եւ տան տերը՝ 46-ամյա Հայկ Հակոբյանը, իրեն անհանգստացնում եւ խեղդում է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Նիկողոսյանը ոստիաններին հայտնել է, որ Հ. Հակոբյանը աշխատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործերի կառավարման վարչության պետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...