50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանավը գտնվել է

- in Միջազգային
France

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գտել է «Միներվա» սուզանավը, որը 1968 թվականին Տուլոնի նավահանգստից ոչ հեռու անհետացել էր: BBC-ն հայտնում է, որ սուզանավում 52 մարդ է եղել:

Սուզանավը գտնվել է ափից 45 կմ հեռավորության, 2370 մ խորության վրա: Մինչ այժմ հայտնի չէ սուզանավի վթարի պատճառը: