«Խնդիրն այն է՝ հանկարծ այնպես չլինի, որ մենք սխալվենք: Եվ մտահոգությունը դա է եղել: Եվ այդ մտահոգության շրջանակներում է ամեն ինչ քննարկվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ Իմ քայլը խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով անցկարած հանդիպմանը:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե սխալվելու հավանականություն լինի, կառավարությունը որևէ ձևով ռիսկի չի գնա:

«Եթե կա անգամ փոքրիկ ռիսկ, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպության հերն էլ շուն դառնա, կարևորը ՀՀ անվտանգությունն է: Չի քննարկվում այդ հարցը: Խոսք է գնում ինչ-որ ճնշումների մասին, մոռացեք, էդ էն կառավարությունը չէ, որի վրա միջազգային որևէ մարմին կարող է ճնշում գործադրել»,- ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...