ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) գործակալ է ժամանել Երեւան

- in Պաշտոնական
fbi

Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) գործակալը՝ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի հետ աշխատելու համար։

Նա Երեւան է ժամանել Կալիֆորնիայից։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Երեւան էր ժամանել ՀԴԲ-ի մեկ այլ աշխատակից եւ աշխատում էր ՀՔԾ քննիչների հետ՝ ՀՔԾ վարույթում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով։ Ըստ տեղեկատվության՝ նոր ժամանած գործակալը, որը ազգությամբ հայ է, եւս աշխատելու է ՀՔԾ քննիչների հետ։ «Փաստինֆո»-ն փորձեց ՀՔԾ-ից ճշտել, թե որ քրեական գործի շրջանակներում է գործակալը ժամանել Երեւան, սակայն մեզ հայտնեցին, որ մամուլի խոսնակն այս պահին արձակուրդում է։